«3 հեշտ պայման՝ ամսական 5-7 կգ. քաշ կորցնելու համար». մասնագիտական խորհուրդներ՝ սննդաբան Գայանե Շախատունուց
Սննդաբան Գայանե Շախատունին հավելեց նաև, որ կա 3 պայման, որոնք ճիշտ կատարելու դեպքում շատ հեշտ կարող եք ազատվել 5-7կգ. ամսեկան ավելորդ քաշից:
Այդ երեք պայմաններն են՝
Առաջին՝
Մինչև երեկոյան 18:00՝ 30մլ. ջուր՝ Ձեր մարմնի ծավալին համապատասխան: Ցանկալի է, որպեսզի ջուրը լինի սենյակային ջերմաստիճանի: Երբեք ջուր չխմել եռացրած կամ սառեցված տարբերակով: Խորհուրդ է տրվում ջուրը խմել ուտելուց 30 րոպե առաջ և 30 րոպե հետո: Ցանկալի է, որպեսզի ջրի մեկ ծավալի ընդունումը դադարեցվի մինչ ժամը 17:00, քանի որ օրգանիքզմի աշխատանքը երեկոյան պասիվ է, հետևաբար ջրի ֆիլտրացումը դանդաղում է:
Երկրորդ՝
Քաղցրավենիք թույլատրելի է մինչև 14:00: Խորհուրդ է տրվում, որ դրանց, ինչպես նաև մրգերի քաշը չգերազանցի 300գրամը: Եթե քաղցրավենիք, ապա ցանկալի է, որ դա լինի բնական գլյուկոզայի՝ օրինակ մեղրի, չորամրգերի կամ բնական շոկոլադի տեսքով: Եթե քաղցրավենիքները շատ խառն են, օշարակներով են, երկարաժամկետ պահպանվող, ապա պետք է խուսափել նման քաղցրավենիքներինց՝ նուգաներ, վաֆլիներ և այլն: Ինչպես նաև օրվա մեջ հացաբուլկեղենի (վարսակի, տարեկանի, հնդկաձավարի հաց) քաշը պետք է հասցնել ընդամենը 100գ.:
Երրորդ՝
Գիշերային քաղցի ժամանակ օգտագործել սպիտակուց ցանկացած բանջարեղենի հետ: Ինչպես նաև երեկոյան մրգերի և քաղցրավենիքի չափաբաժինը լրացնել սպիտակուցով, քանի որ քնած ժամանակ մեր օրգանիզմը ծախսում է սեփական ճարպերը՝ յուրացնելու համար սպիտակուցը: Երեկոյան ժամին ցանկալի է զերծ մնալ անգամ մեկ ծավալի, բայց ցածր կալորիականություն ունեցող սննդից, օրինակ՝ կաղամբով աղցան. օգտագործել միայն ձվի սպիտակուց՝ 2-3 հատ: