▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

32-ամյա տղամարդը խոշտանգվել է Ստեփանավանի ոստիկանապետի գլխավորությամբ

Երկու օր առաջ Գագիկ Կարապետյանը երրորդ անգամ է խոշտանգվել ոստիկանների կողմից, այս անգամ՝ իր սեփական բնակարանում, գրում է Forrights.am-ը։

Նրա հետ միասին բռնության է ենթարկվել նաև 56-ամյա մայրը՝ Սուսաննա Միրզոյանը։

Այս մասին Forrights-ին ահազանգել է տիկին Սուսաննան, քանի որ որդին այսօր կրկին ծեծված և ձերբակալված է․ «Ամսի 17-ին տանից դուրս էի եկել, հետ գամ տեսնեմ՝ մի խումբ ոստիկաններ մեր տունը շրջափակել են։ Մոտ քսան ոստիկան՝ մի յոթ մեքենա։ Տղես էլ չդիմացավ, ասաց՝ դուռը բացի, մեկ ա բան չունեմ արած, թող գնամ տեսնեմ՝ ինչ են ուզում ինձնից»։

Գագիկը դեռ օրեր առաջ պատմել էր, որ մի քանի օր է, ինչ ոստիկանական մեքենաները շրջում են իրենց տան շրջակայքում՝ ցանկանալով վախի մեջ պահել իրեն և ընտանիքը։

«Դուռը բացելուն պես, ջարդելով գազանի պես տուն մտան Ստեփանավանի ոստիկանապետը՝ Գյուրջինյանը, տեղակալը՝ Չատինյանը, օպերխմբից՝ Ախուրյան Խաչիկը, Թաթոյան Արմենը և էլի ուրրիշներ։ Սկսեցին ջարդել երեխուս․ գլխին, փորին, ձեռքերին ուժեղ խփում էին, հետո անցան ինձ․․․Թևերս բռնեցին ու սկսեցին հարվածել։ Էդ ամբողջ ընթացքը նկարում էի, ուզում էին հեռախոսս ձեռքիցս խլեին, որ չարձանագրեի։ Շոկի մեջ էի ուղղակի»,- վրդովված պատմել է տիկին Սուսաննան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին