Յուրի Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Այսօր պատիվ ունեցա ծառայելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում՝որպես դպիր։
Դպիր լինելը պարզապես կոչում կամ պարտականություն չէ․ դա ծառայություն է Աստծուն, հավատքին և եկեղեցուն։ Թող մեր սրտերում միշտ ապրեն սերը, խոնարհությունը, բարությունը և հավատը, որովհետև հենց դրանք են մարդուն դարձնում իսկապես հարուստ։
Թող Աստծո օրհնությունը, խաղաղությունն ու շնորհը լինեն յուրաքանչյուր ընտանիքի, մեր ժողովրդի և մեր հայրենիքի վրա։
«Տե՛ր, առաջնորդիր մեզ Քո լույսի ճանապարհով»»։


