▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 անչափահաս երեխաների անհետ կորած հայրը վերադարձել է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 11-ին, ժամը 09.15-ին տեղեկություն է ստացվել, որ Թասիկ գյուղում անհայտ կորած բնակիչ` 1981 թ. ծնված Մ. Ղ.-ը սեպտեմբերի 10-ին, ժամը 23.30-ին վերադարձել է տուն:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 13.45-ին Սյունիքի մարզի Թասի գյուղապետը հայտնել էր, որ սեպտեմբերի 8-ին գյուղի բնակիչ` 1981 թ. ծնված Մ. Ղ.-ը նախիրը տարել է Թանահատ գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկատվություն չկա. որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների և տեղի բնակիչների հետ համատեղ իրականացրել էին որոնողափրկարարական աշխատանքներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին