Wnews.am-ը գրում է.
Գիրք կարդալը եղել ու շարունակում է մնալ մարդու ինքնազարգացման գլխավոր գործոններից մեկը։ Կրթության եւ գիտության նախարար Արմեն ԱշոտյանըWnews.am-ի առաջարկով առանձնացրել է այն հինգ գրքերը, որոնք խորհուրդ է տալիս ընթերցել։
Ահա Արմեն Աշոտյանի առավել նախընտրելի հինգ գրքերն ու դրանց կարճ բնութագրությունը։
1. Մհերի դռան գիրքը։ Լևոն Խեչոյան
Հայ արձակագիր Լեւոն Խեչոյանի վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014 թվականի հունվարի 15-ին։
Վեպը իրականում Խեչոյան-արվեստագետի և մարդու պատգամն է մեզ՝ ապրողներիս և մեր երկրի ապագան կերտողների։ Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը՝ միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար։
2. Նովելներ։ Ստեֆան Ցվեյգ
Ավստրալացի աշխարհահռչակ գրող, քննադատ, բազմաթիվ նովելների հեղինակ Ստեֆան Ցվեյգի նովելները ապշեցնում են իրենց դրամատիզմով, գրավում անսովոր սյուժեներով եւ ստիպում խորհել մարդկային ճակատագրի անկանխատեսելի փոփոխությունների մասին։ Ցվեյգը չի դադարում համոզել, թե որքան անպաշտպան է մարդկային սիրտը, ինչ հանցագործությունների է երբեմն մարդուն դրդում կիրքը։
Ցվեյգը ստեղծել է նովելների սեփական մոդելը։ Նրա պատմությունների մեծամասնության հիմնական գործողությունները ծավալվում են ճանապարհորդությունների ընթացքում։ Ամենը, ինչ տեղի է ունենում հերոսների հետ, ծավալվում է ճանապարհորդության ժամանակ կարճ դադարների ընթացքում։ Դրամաները խաղարկվում են հաշված ժամերում, սակայն դրանք միշտ կյանքի կարեւոր պահերն են, երբ տեղի է ունենում անձի փորձություն, ստուգվում նրա ինքնազոհողության կարողությունը։
12 Կեսարների կյանքը։ Գայոս Սվետոնիոս
Հռոմեացի պատմագիր Սվետոնիոսի հիմնական աշխատությունն իրենից ներկայացնում է Հուլիոս Կեսարի եւ առաջին 11 հռոմեացի պրինցեպսների կենսագրությունը։ Աշխատությունը նվիրված է Գայ Սեպտիցիու Կլարին։ Գրքի առաջին էջերը պահպանված չեն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում