▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 ժամով արգելվել է Կապանի 3, Ծաղկաձորի 2 եւ Երևանի 1 սուպերմարկետի գործունեություն

Առաջնորդվելով իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրություններով, ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 6 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեությունը՝ 

Ա/Ձ «Նաիրա Բարսեղյան»՝ ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/5,

Ա/Ձ «Էլմիրա Ավթանդիլյան»` ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/35,

Ա/Ձ «Արշալույս Սարգսյան»՝ ք. Կապան, Լեռնագործների 17

«Արթուր Գալստյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 3.

«Արմեն Սեդրակյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 2

«Տիտան 93» ՍՊԸ` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 9/44 և  ք. Երևան, Գարեգին Նժդեհ 3/26:

Պարետի որոշմամբ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը, իսկ ՀՀ ոստիկանապետ  Արման Սարգսյանին՝ ապահովել պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին