Ավելորդ կիլոգրամներից ազատվել ցանկացողներից շատերը գտնում են, որ փրկության միակ , այսպես ասած, առողջ ճանապարհը կանոնավոր մարզասրահ հաճախելն է: Չեն սխալվում՝ այդպես է: Սակայն, շատ են լինում դեպքեր, երբ առողջ ապրելակերպի համախոհները կորցնում են մի քանի կիլոգրամ, բայց ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել որովայնի հատվածում կուտակվող ճարպից: Այդ հատվածում ճարպը շուտ է առաջանում, սակայն շատ մեծ դժվարությամբ է անհետանում: Խնդիրն այն է, որ միայն կանոնավոր մարզասրահ գնալով խնդրին լուծում չեք տա: Որոնք են այն հիմնական սխալները, որոնց պատճառով ցանկալի արդյունքի չեք հասնում, ներկայացնում է Aroxj.am –ը :
Սպիտակուցներ չեք ընդունում
Պրոտեին ընդունողները հավաքում են ավելի շատ մկանային մասսա և 50 տոկոսով ավելի շատ ճարպեր են այրում: Մարզումներն ավարտելուց հետո առաջիկա 30 րոպեն շատ կարևոր է: Բանն այն է, որ հենց այդ ընթացքում են մկաններն ավելի շատ ունակ ամինաթթուներ ընդունելուն, որոնք օգնում են ձևավորել մկան: Այսպես ասած հետմարզումային սնունդ ընդունելու համար իդեալական է համարվում 20 գրամ սպիտակուցների и 30 գրամ ածխաջրերի ընդունումը:
Մարզասրահում առաջին հերթին սկսում եք կարդիովարժանքներ
Շատերն իրենց մարզումները սկսում են կարդիոմարզումներից, հետո անցնում ուժային մարզումներին, եթե իհարկե էներգիան բավարարում է: Դրա փոխարեն սկսեք մարզվել այսպես՝ ծանրություն բարձրացրեք: Եթե էներգիան բավարարում է, կարող եք ծանրությունն ավելացնել և մարզվելու ընթացքը դարձնել ավելի արդյունավետ մկանների ձևավորման համար: Այդպիսով արագ կազատվեք ճարպային մասսայից, այդ թվում նաև որավայնի:
Ընդմիջումներով եք մարզվում
Եթե դադար եք տալիս կամ ընդմիջումներ անում տարբեր վարժությունների ժամանակ, ապա կորցնում եք ձեր հնարավորությունը ավելի շատ ճարպեր այրել: Թեպետ ուժային մարզումները շղթայական են՝4-6, որոնք հաջորդում են մեկը մյուսին, այնուամենայնիվ դադար տալու դեպքում զգալի չափով ճարպեր այրելու հավանականությունը քչանում է:
Մարզվելիս քիչ կշիռով ծանրություն եք օգտագործում
Որպեսզի այրեք ճարպերն ու ավելի շատ մկանային զանգված ձեռք բերեք, պետք է միշտ մարզվեք կանոնավոր, ավելի շատ ծանրություն օգտագործեք: Օրինակ, եթե կատարում եք 8 վարժություն, ապա ընտրեք դրանցից 2-ը, որոնց ընթացքում կկարողանաք բարձրացնել 5-6 կգ ծանրություն: Մեկ շաբաթ անց այդ թ վարժությանն ավելացրեք ևս մեկը և այդպես շարունակ:
Որովայնի ճարպից փորձում եք ազատվել միայն մարզասրահ հաճախելով
Եթե նույնիսկ մարզասրահ հաճախում եք կանոնավոր, ապա այդ հաճախականությունը , այսպես ասած, չի երաշխավորում, որ կունենաք ցանկալի արդյունք: Փորձագետները հաստատել են, որ այն մարդիկ, ովքեր շաբաթվա ընթացքում կանոնավոր 150 րոպե մարզվում են, սակայն նստակյաց կյանք են վարում, չեն ազատվում ճարպակալման վտանգից:
Հաջորդաբար չեք մարզվում
Ինտենսիվ հաջորդկան մարզումները ենթադրում են , որ պետք է կատարեք թեթևից մինչև ուժային մարզումներ: Այդպիսի մարզումները արագացնում են նյութափոխանակության գործընթացը 24 ժամվա ընթացքում: Ավսրալացի գիտնականներն ապացուցել են, որ այն կանայք, ովքեր շաբաթվա ընթացքում 3 անգամ 20 րոպե տևողությամբ ինտենսիվ մարզվել են, 12 շաբաթվա ընթացքում 3 կգ ավել քաշ են կորցրել, քան նրանք, ովքեր մարզվել են շաբաթվա ընթացքում 3 անգամ 40 րոպե տևողությամբ, բայց կիրառել են միանման վարժություններ