▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 պատճառ թե ինչո՞ւ Լիլիթ Հովհաննիսյանը չի կարող Սիրուշոյից խլել POP DIVA-ի տիտղոսը

Ամեն ինչ շատ պարզ է, մի օր չափից շատ քաղցրն առաջացնում է սրտխառնոց: Այն բանից հետո, երբ Լիլիթ Հովհաննիսյանը փոխեց իր բեմական կերպարն ու համեստ դպրոցականից վերածվեց #Barbie տիկնիկի, նրա շուրջը հավաքվեցին հազարավոր դեռահասներ, ովքեր սիրում են քաղցրն ու դեռևս հիանում են #Barbie կերպարով, սակայն առավել լուրջ լսարանը քաղցրի փոխարեն գերադասում է դառը շոկոլադ:

1.POPաֆիկացված կերպար

Լիլիթն իր կարիերայի նախնական փուլում երգում էր ու երգում`  բավականին լավ: Հետո հասկացավ, կամ` հասկացրին, որ հայկական շոուբիզնեսում մոխրագույն մկնիկների մասին ոչ մեկ չի հիշում, պետք է մի քիչ փայլ ու որքան հնարավոր է կարճ փեշ: Սիրուշոյի բոլոր կերպարներում ամեն ինչ չափավոր է ու մտածված, ինչպես ասում են՝ մեկ ուլունք ավել, ու դու կորած ես:

2.Սերիալհոլովակներ

Լիլիթի` մեկը մյուսի ետևից ստեղծվող  հոլովակները հիշեցնում  են հնդկական սերիալների, բայց գաղտնիք չէ, որ հենց դրանք են ամենից շատ դիտվողները. մարդիկ սիրում են լացել: Այս երգչուհու հոլովակների շարունակականությանը կնախանձեր նույնիսկ Մատանիների Տիրակալի ռեժիսոր Պիտեր Ջեքսոնը: Սիրուշոն ամեն անգամ նոր տեսահոլովակ ներկայացնելիս փորձում է որևէ նորամուծություն անել՝ դա կլինի կերպար և կամ՝ հետաքրքիր գործիքավորում:

3.Գնչուներից մինչև Իռլանդիա

Մեկը լինի հարցնի՝ ու՞մ է հետաքրքիր այդ ամենը, ուրիշի չխչխկոցներն ու ծնգծնգոցները, անշուշտ Լիլիթի երգերի գործիքավորողները թաքուն երազում են Երկրի շուրջ ութսյունօրյա ճանապարհորդության մասին, իսկ քանի դեռ դրա հնարավորությունը չկա, փորձում են աշխարհի մշակույթը ներկայացնել խեղճ աղջկա տեսահոլովակներում: Սիրուշոյի պարագայում մենք ավելի հաճախ տեսնում ենք ազգային տարրերով ստեղծագործություններ, որոնք մատուցվում են ժամանակակից էլեմենտներով:

4.Օնլայն խանութբանկրոտ

Լիլիթի օնլայն խանութից օգտվելն ուղղակի հանցագործություն է, ու էնպես չէ, որ զգեստները մոդելավորում են հանրահայտ դիզայներներ: Մինչև հազար դոլար հասնող զգեստներն ուղղակի անհամատեղելի են հայ քաղաքացու բյուջեի համար: Սիրուշոյի օնլայն խանութի պարագայում մենք գործ ունենք ավելի տրամաբանական գների ու ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ մոտեցման հետ: Նախապես մշակված աքսեսուարների մոդելներ, որոնք զարդարված են թանկարժեք քարերով: Գոնե գնելուց, կիմանաս փող ինչի համար ես վճարում:

5.Ձայն

Հիմա մի տեսակ անհասականալի է` Լիլիթը երգու՞մ է, թե՞ ոնց: Անհասկանալի նվնվոց, գուցե լաց կամ հնդեվրոպական որևէ երկրի կլկլոց…Լիլիթ, գուցե, ուղղակի երգես, չէ՞ որ մի ժամանակ դու դա լավ էիր անում: Սիրուշոյի պարագայում բավական է հիշել նրա կատարմամբ Սայաթ-Նովայի  Թամամ աշխարհը-ը ու ամեն ինչ պարզ կդառնա:

6.Խոսք

 Եկեք անկեղծ լինենք, քանի անգամ եք լսել այս արտահայտությունը՝ #խոսալ չգիտի.  իսկապես ցանկացած արտիստի համար կարևոր է ունենալ սահուն, կապակցված խոսք ու կարողանալ ճիշտ ձևակերպել ասելիքդ: Լիլիթն այս դեպքում, մեղմ ասած, մի քիչ հուզվում է:

Աղբյուր`bibar.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին