▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

64 պատգամավորի փոխարեն 67-ը կողմ քվեարկեց «Կուտակային»-ին.Սկանդալ ԱԺ-ում

ԱԺ-ում քվեարկության դրվեց «Կուտակային կենսաթոշակի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

Կողմ քվեարկեցին 67-ը:

Քվեարկությունից հետո վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրող ընդդիմադիր պատգամավորներին կրկին խոսք չէր տրվում:  ԱԺ նախագահը շարունակում էր կարդալ ու քվեարկության դնել կառավարության կողմից ներկայացված  «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Աղվան Վարդանյանը վերջապես ստացավ ձայնի իրավունք: Նա խոսքն ուղղելով խորհրդարանին և ՀՀԿ պատգամավորներին՝ ասաց. «Խնդրում և պահանջում ենք հարգել, պաշտպանել օրենքը: Երբ պահանջում են ցույց տալ քվեարկության պատկերը, ապա պետք է արվի: Տղամարդկությունն այն չէ, որ օրենքը խախտի, տղամարդկությունն այն է, որ ամեն մեկն իր գործն անի և պատասխան տա դրա համար: Այս մեթոդներով շատ հեռու չենք գնալու: Եղե՛ք ՀՀ օրենքի սահմաններում»,-ասաց նա՝ հայտարարելով, որ ՀՀԿ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը քվեարկել է կողքինի փոխարեն:

«Որը, ի դեպ, կատարում ենք»,-նետեց ԱԺ նախագահը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը:

«Բացի դա՝ ԱԺ-ում ՀՀԿ և անկախ պատգամավորների թիվը 64-ն է»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ քառյակը և անկախ պատգամավորները դեմ են այս օրենքին, դրա համար չեն քվեարկել:

«Խնդրում եմ 20 րոպե ընդմիջում՝ սիստեմատիկ խախտումները քննարկելու համար»,-ասաց պատգամավորը:

«Կարծում եմ՝ քաղաքական դաշտից դուրս եք եկել, մտել եք տեխնիկական դաշտ: Ձեր անկարողությունը չի կարելի տարածել ԱԺ-ի բնականոն աշխատանքի վրա»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Անի Կարապետյան

 «Կուտակային կենսաթոշակի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծիերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 
Կողմ քվեարկեցին 67-ը:
Քվեարկությունից հետո վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրող ընդդիմադիր պատգամավորների ն կրկին խոսք չէր տրվում:  ԱԺ նախագահը շարունակում էր կարդալ ու քվեարկության դնել կառավարության կողմից ներկայացված առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օճրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Աղվան Վարդանյանը վերջապես ստացավ ձայնի իրավունք: նա խոսքն ուղղելով խորհրդարանին և ՀՀԿ պատգամավորներին՝ ասաց.«Խնդրում և պահանջում ենք հարգել, պաշտպանել օրենքը: Երբ պահանջում են ցույց տալ քվեարկության պատկերը, ապա պետք է արվի: Տղամարդկությունն այն չէ, որ օրենքը խախտի, տղամարդկությունն այն է, որ ամեն մեկն իր գորն անի և պատասխան տա դրա համար: Այս մեթոդներով շատ հեռու չենք գնալու»
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին