▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7-8 բալանոց երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանում

Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.550 և արևելյան երկայնության 46.860 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ:

 

 

 

 

 

 

 

 

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում 4-5 բալ, Լոռու մարզում ՝ 3-4 բալ, Շիրակի, Կոտայքի, Արարատի  մարզերում և Երևանում՝ 2-3 բալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին