Մայիսի 4-ին Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, «Մոնարխ» ռեստորանում նշել է ծննդյան տարեդարձը։ Ներկաների համար ելույթ են ունեցել Սպիտակցի Հայկոն, Լիանան, Արկադի Դումիկյանն ու շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ։
Նշենք, որ խնջույքի կադրերը լայնորեն տարածվել են համացանցում՝ տարատեսական մեկնաբանությունների առիթ դառնալով։ Այս մասին գրում է Mediaport-ը:
Մարդիկ հիշեցնում են պարտված պատերազմի, 5000 զոհերի, կորսված Արցախի ու խեղված տասնյակ հազարավոր ճակատագրերի ֆոնին ցուցադրական զվարճանքների անթույլատրելիության մասին: