▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ տնօրեն, սրա համար չե՞ս ամաչում, էս կենդանության համա՞ր եք սրանց պահում. Աբրահամյանը՝ ՊՊԾ պետի մասին

ԱԱԾ Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանն է, ով անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Ազգային ժողովում քաշքշուկ, բռնություն հրահրեց ու անձամբ իրականացրեց:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ու սա գեներալ է, ու սա համազգեստ կրող անձ է։

Գեներալ, ով նախ հրահանգեց իր ենթականերին խմբերով հարձակվել մեր գործընկեր Աննա Մկրտչյանին շրջապատած պատգամավորների վրա, ապա անձամբ բռնություն ենթարկելով, քաշքշելով՝ հեռացրեց պատգամավորին։

Էս կենդանության դրսևորման համար ե՞ք սրանց պահում, քեզ եմ դիմում ԱԱԾ տնօրեն։

/filemanager/uploads/2021/08/week-4/Anna_Mkrtchyan.jpg

Դու սրա համար չե՞ս ամաչում, թե՞ նպատակային բերել դրել եք այդ գործին։

ԱԱԾ-ն բերել, տուզիկի մակարդակի հիմնարկի ե՞ք վերածել ու դուք ե՞ք մեր երկրի անվտանգությունն ապահովելու»,- գրել է Աբրահամյանը։

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին