Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև կոնկրետ քրեական գործի վերաբերյալ հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝

ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի ՝ (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով:
Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Կարդացեք նաև՝ Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս, որ ՀՔԾ պետին կամ ԱԱԾ տնօրենին գաղտնալսեն. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու և ձայնագրության վերաբերյալ
ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը Քոչարյանի, Խաչատուրովի կալանքի մասին գաղտնալսվել է
Ոմանք ուզում են ծլկել, թույլ չեմ տալու... Փաշինյանը՝ սկանդալային ձայնագրության մասին
Քայլեր ենք ձեռնարկելու, որ Սեյրան Օհանյանը երկրից չհեռանա. ՀՔԾ պետ


