▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյանում 28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ամուսիններին. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Արտակարգ դեպք Աբովյանում. 28-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել ամուսիններին, իսկ հետո բախվել գազատար խողովակի հենասյանն ու հայտնվել մայթին, բժիշկները պայքարում են ամուսինների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի պողոտայում՝ Աբովյանի ծննդատան մոտ, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գուրգեն Գյուլումյանը իր վարած Mercedes մակնիշի 59 MN 599 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հոգու, այնուհետև բախվել գազատար խողովակի հենասյանն ու ծառին ու հայտնվել մայթին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով վիրավորները նախ տեղաոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետև նրանցից մեկը՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին