▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյանում 3 տարեկան երեխան ընկել է տան պատուհանից և մահացել

Հուլիսի 9-ին Աբովյանում դժբախտ դեպք է տեղի ունեցել. 3 -ամյա տղա երեխա է ընկել շենքի 5-րդ հարկից եւ մահացել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը ժամը 21:20-ին Աբովյան ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 3-ամյա տղա երեխայի դին: Պարզվել է, որ երեխան իրենց տան պատուհանից ընկել է եւ մահացել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին