«Երկիր Ծիրանի» կուսակցությունը տեղեկացնում է․ «Սույն թվականի հունվարի 21-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմել էր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին և Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին։ Նրանց ուղղելով մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիներ՝ Աննա Հակոբյանին, Մարիամ Փաշինյանին և Շուշան Փաշինյանին: Զարուհի Փոստանջյանը մասնավորապես ցանկանում է իմանալ, թե ի՞նչ հիմքով էր թույլատրվել ՀՀ քաղաքացիներ՝ Աննա Հակոբյանին, Մարիամ Փաշինյանին ու Շուշան Փաշինյանին լքել Դոմոդեդովո օդանավակայանի տարածքը և մուտք գործել Ռուսաստանի տարածք։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանն արգելում էր ՀՀ քաղաքացիների մուտքը, բացառությամբ՝ մի քանի դեպքերի: Երեկ՝ 2021 թվականի փետրվարի 11-ին, ստացել ենք պատասխան նամակ, որտեղ նշված է, որ Զարուհի Փոստանջյանի դիմումը ուղարկվել է ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության և Ներքին գործերի նախարարության համապատասխան մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։ |
ԱԴԾ-ն արձագանքել է Փոստանջյանի՝ Աննա Հակոբյանի, Մարիամ և Շուշան Փաշինյանների ՌԴ տարածք մուտք գործելու վերաբերյալ հարցին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet