▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական մեքենայի դրոշն իսկապես հայկական է. պարզաբանում է Ադրբեջանի ոստիկանությունը

Երեկ Ադրբեջանի կենտրոնական փողոցում նկարահանված մեքենայի հետնամասում փակցված տարբերանշանն իսկապես հայկական դրոշն է, այս փաստը հաստատվել է ադրբեջանական ճանապարհային ոստիկանության կողմից, հաղորդում է ադրբեջանական haqqin կայքը:

«Քննությամբ պարզվել է, որ Մերսեդես մակնիշի 10-ՍՍ-550 համարանիշներով մեքենայի հետնամասում փակցված տարբերանշանն իսկապես հայկական դրոշն է, մեքենան գնվել է Բաքվի սալոններից մեկից, ուր բերվել է Վրաստանից, որտեղ էլ այն  թյունինգապատվել է հայկական ընկերության կողմից, մեքենայի սեփականատերը`Շախին Խանալիեւը պնդել է, որ դա կոլումբիական, ոչ թե հայկական դրոշ է, սակայն մեր քննությամբ պարզվեց հակառակը»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին