▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիս գյուղի վրա

aravot.am-ը գրում է. Այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 14.20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի վրա: Բաղանիսի բնակիչները հայտնեցին, որ անվտանգության նկատառումներով փակվել է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը ,ավտոմեքենաների երթեւեկը ներկայումս կատարվում է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով: 

Ներկայումս Բաղանիսի սահմանագծում հարաբերական անդորր է: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին