▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի զինվորականները սպառնացել են Գեղարքունիքում աշխատող իսպանացի լրագրողներին

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Twitter-ում հայտնել է, որ Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, ադրբեջանցի զինվորականները սպառնացել են իսպանացի լրագրողներին։

«Իսպանացի լրագրողների խումբը մահվան սպառնալիքի է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի կողմից՝ Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու, ռեպորտաժ պատրաստելու ժամանակ: Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ այս անընդունելի գործողությունը»,- ասված է գրառման մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին