Հայկական կողմը մեկ անգամ ևս ապացուցեց, որ թե՛ Կարմիր Խաչը, թե Մինսկի հանձնաժողովը, թե՛ մնացած բոլոր-բոլորը, ովքեր կապ ունեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ՝ անաշխատունակ մասսա են, ոչնչություն են ու սա նրա համար, որ ավելի քան 11 օր միջազգային կառույցները չկարողացան Ադրբեջանին սանձել ու սահմանային գոտուց դուրս բերել մեր տղերքի դիերը, սա ամոթ է...
11 օր առաջ ադրբեջանցիները ցնծում էին՝ հայկական ուղղաթիռ են խփել, իրենց տղամարդ էին երևակայում. դե հիմա էլ ցնծացեք, դե հիմա էլ հերոսացեք ու հերոսացրեք... Հաջորդ փամփուշտն էլ ուղղվելու է Իգլայով կրակողի ճակատին՝ Ձեր նորահռչակ հերոսի:
Մենք միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մենք մարդ ենք, մենք սիրտ ունենք, մենք անզգա կենդանի չենք...
Երբ օգոստոսին ադրբեջանական կողմը սահմանից իր 8 հոգու լեշերը հավաքում էր( ուղղաթիռով տեղափոխելու համար) մենք ոչինչ չարեցինք, ձևի համար դրա ուղղությամբ չկրակեցինք էլ ու հիմա ստացանք նման պատասխան, ոչինչ դե հիմա կերեք Ձեր եփած ճաշը. ճաշ եփված ձեր սալդատի արյունից...
Հիշե՛ք. մենք ենք մեր գլխի տերը, մենք պետք է մեր հարցերը լուծենք, հույսներս պետք է դնենք միայն ու միայն մեր վրա՝ նման պարագայում մենք երբեք հուսախաբ չենք եղել:
Ապրեն մեր Արծիվ Տղեքը. սա մեր ձեռագիրն է՝ փոքր քանակով մեծ գործեր, հալալ է!!!
Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: