▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները խնդրում են հայերին, որ Նիկոլ Փաշինյանին երկու ամսով իրենց մոտ ուղարկեն

«Այսքան տարի մեր ժողովուրդը երազում էր, որ վերանա օլիգարխիկ իշխանությունը: Ինչպես միշտ՝ ժողովուրդը ցնցող ձևով գործեց: Կարևորը երիտասարդական շարժումն էր, որը ձևավորվեց: Հայերի, մեր երկրի  վարկանիշն ամբողջ աշխարհում բարձրացել է: Ադրբեջանցիները սոցիալական ցանցերում խնդրում են հայերին, որպեսզի Նիկոլ Փաշինյանին երկու ամսով Ադրբեջան ուղարկեն, իրենց մոտ էլ կարգավորեն վիճակը: Ղազախստանից երեկ մի թղթակից էր եկել հարցազրույցի համար, ասաց, թե իրենց մոտ բողոքում են՝ ասելով, որ ժամանակին խելք չունեցան հայերի հրավիրեին իրենց մոտ, որպեսզի նման հեղափոխություն կազմակերպեին: Ահա, այս պահերը պետք է վերածենք խորքային գործընթացի: Չպետք է կատարենք այն կոպիտ սխալները, որոնք եղան 1988 թ.: Մենք իշխանությունը ձևավորեցինք ու ժողովուրդը գնաց տուն: Այս սխալի պատճառով ունեցանք խոշորագույն կորուստներ: Առաջինն այն էր, որ ընտրեցինք ազնիվ մարդկանց, տվեցինք իշխանություն, բայց մեն-մենակ թողեցինք գոյություն ունեցող գիշատիչ համակարգի հետ, որն էլ խժռեց նրանց: Մեկ տարի անց նրանցից ոմանք կաշառակեր դարձան, հետո դարձավ համատարած»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ հավելելով, որ ժողովրդի հետ Հրապարակում կազմակերպվող հանդիպումները պետք է շարունակվեն, թեկուզ ամիսը մեկ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին