Անդրադառնալով ս.թ. նոյեմբերի 12ին խոցված հայկականուղղաթիռի անկման վայրում
ՊԲի կողմից իրականացվածհատուկ նշանակության գործողության վերաբերյալ
ԼՂՀպաշտպանության նախարարության այսօր տարածածպաշտոնական
հաղորդագրությանը, Ադրբեջանիպաշտպանության նախարարությունը հանդես է
եկել կատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որումմասնավորապես
ժխտում է, իր ներկայացմամբ՝ երեկ ունեցածսեփական կորուստների փաստը:
Ի գիտություն Ադրբեջանի ռազմական գերատեսչության
պաշտոնական քարոզչամեքենայիև ննրան սպասարկող լրատվամիջոցների,
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ խոցված հայկական
ուղղաթիռի անձնակազմի տարհանման հատուկ նշանակության գործողությունն
իրականացվել է ոչ թե երեկ, այլև այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության
նախարարությունը հաղորդագրություն էր տարածել առաջնային գծում կրած իր
կորուստների վերաբերյալ, դրանք ներկայացնելով որպես հայ դիպուկահարների
կողմից արձակված կրակոցների արդյունք:
Հիշեցման կարգովհավելենք, որ նման բովանդակությամբ հաղորդագրություններից
մեկը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մամուլում
տարածվել է նոյեմբերի 20-ին:
Դե ինչ, սա ադրբեջանական քարոզչությանը հատուկ մարտավարական հնարք է,
որով հերթական անգամ փորձ է արվում պարտակել սեփական անճարակությունը: