▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կշարունակի խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, բայց լայնածավալ պատերազմ չի լինի.Քաղաքագետ

«Ադրբեջանում նախագահական ընտրություններ չեն անցկացվում: Սովորաբար ընտրությունների մասին տեղեկանում ես, բայց ոչ արդյունքների, իսկ այնտեղ հակառակն է: Բոլորս էլ գիտենք, թե ով է ընտրվելու որպես նախագահ»,-անդրադառանալով այսօր հարևան Ադրբեջանում անցկացվող նախագահական ընտրություններին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին՝  քաղաքագետը նշեց, որ լուրջ փոփոխություններ պետք չէ ակնկալել այս հարցում:

«Ներկայիս իրավիճակը կպահպանվի, Մինսկի խումբը կշարունակի աշխատել ստատուս քվոյի պահպանման ուղղությամբ, Հայաստանն էլ կշարունակի շփման գծում կատարվող ամրակայման աշխատանքները: Ինչ վերաբերում է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներին, ապա դրանք Ադրբեջանը կշարունակի, սակայն լայնամասշտաբ պատերազմի չի վերածվի իրավիճակը: Պետք է ասեմ, որ այդ երկրում իրավիճակն այնքան էլ լավ չէ: Ռազմական բյուջեն երեք անգամով կրճատվել է: Ապրիլյան պատերազմի ժամանակ նրանք իրենց հատուկ ծառայության գրեթե ամբողջ հնարավորությունն օգտագործեցին: Այնտեղ կան նան սոցիալական խնդիրներ, պետք չէ մոռանալ նավթի գների անկման մասին»,-նկատեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին