Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամավորը խելքը թռցրել է: ԱԺ պատգամավոր Արազ Ալիզադեն հայտարարել է, որ բոլորովին անիմաստ է Հայաստանի հետ խաղաղ բանակցություն վարել Արցախի հարցի լուծման համար: Սրա կարծիքով՝ Արցախի հարցը կարող է լուծել միայն Ադրբեջանի բանակը:
Տեսնես Ալիզադեն ո՞ր բանակի մասին է խոսում: Ահաբեկչական խմբավորումների՞, թուրքիայից եկած վարձու զորքի՞, թե՞ իրենց Իսլամական պետության շարքերում կռվող երիտասարդների:
Նախ՝ ադրբեջանական բանակ ասվածը մի հատ մեծ միֆ է, որը հորինվել է Ալիևիների կողմից: Բանակ՝ որպես այդպիսին, չկա, կան փողի համար մարդ սպանող երևույթներ: Կա օրինական ճանապարհով զենք գնող և այդ զենքը անօրինական ճանապարհով ահաբեկիչներին վաճառող կազմակերպությունը, որը կոչում են Ադրբեջանի պաշտպանության նախարարություն: Սրանցից ավել ուրիշ ոչինչ չկա:
Լավ, ընդունենք՝ Արցախի հարց լուծողը դրանք են: Բա պատերազմի սկսելու ժամանակ ինչո՞ւ չկարողացան այդ հարցը լուծել: Լավ, դրա վրա էլ թքած, 25 տարվա ընթացքում արդեն ականջներս ու աչքերս մազոլ եղան հզոր բանակի ու Karabakh Bizimdir-ների շարանը լսելուց ու կարդալուց: 25 տարի ու դեռ մի քանի 25 տարի ևս սրանք խոսելու ու գրելու մակարդակից չեն բարձրանալու վերև: Տղամարդկություն չեն ունենալու՝ այս հարցը վերջնական լուծեն:
Եղբայր, կողմնորոշվեք՝ խաղաղություն եք ցանկանում, թե՞ պատերազմ: Մենք երկուսին էլ պատրաստ ենք: