▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի բանակը գերազանցում է Իսլամիստ ահաբեկիչներին

ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն ադրբեջանական զինված ուժերը խախտում են հրադադարի ռեժիմը, բայց այս անգամ ոչ թե կրակում են դիրքերի կամ բնակավայրերի ուղղությամբ , այլ այրում են հողատարածքները՝ դրանով փորձելով վնաս հասցնել սահմանամերձ գյուղերի բնակիչների հողատարածքներին: Ոչ մի բանակի պատիվ չի բերում խաղաղ բնակչության հանդեպ գործողություններ կատարել, բայց մի բան է կրակած արկը ընկնի գյուղի մեջ, մեկ այլ բան է երբ, հենց բնակչին վնաս տալու նպատակով, փորձում ես ինչ-որ գործողություններ կատարել, այն էլ ցանկանում ես վնաս հասցնել նրա օրվա հացին, որը ամիսներ շարունակ սեփական քրտինքով պահում և մշակում է: Ադրբեջանական զինված ուժերը, իրենց կատարած այդ քայլի համար պետք է արժանի պատասխան ստանան: Հետագա բոլոր գործողությունների պատասխանատվությունը ընկած է այդ ամենի հրամանը տվող Զաքիր Հասանովի և Իլհամ Ալիևի վրա:
 

 

Աշոտ Ասատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին