▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ֆուտբոլային լիգայի ղեկավարությանը Ստեփանակերտ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել․ կան զոհեր

Վթարի է ենթարկվել Եվլախ-Ակնա-Բերձոր ճանապարհով Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարությանը դեպի Ստեփանակերտ տեղափոխող մինիվենը։

Զոհվել են Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Էլխան Սամեդովը և փոխնախագահ Ասլան Շախգյալդիևը։ Կա 4 վիրավոր:

Հաղորդվում է, որ Mercedes Vito մակնիշի մինիվենը բախվել է ճամփեզրի ճանապարհային նշանին, քանի որ ճանապարհին անծանոթ վարորդը կորցրել է կառավարումը: Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել գիշերային ժամին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին