Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը եղել է իտալական Hacking Team ընկերության հաճախորդներից մեկը, որը լրտեսական ու հաքերայինհարձակումներից պաշտպանվելու ծրագիր է մշակում տարբեր երկրների հատուկ ծառայությունների համար։Armenian Weekly-ի փոխանցմամբ՝ այս փաստը հայտնի է դարձել այն բանից հետո, Hacking Team-ը հաքերային հարձակման է ենթարկվել։
Սակայն հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ Hacking Team-ի հետ գործարքին մասնակցել է խորհրդավոր միջնորդը։ Նախարարությունը 384 հազար դոլարի ծրագիր է գնել, սակայն գործարքը ձեւակերպվել է Ադրբեջանի տեխնիկական համալսարանի աշխատակից Աբիկ Չարուխչեւի անունով գրանցված «Horizon Global Group» ընկերության միջոցով։
Անսովոր է նաեւ, որ Չարուխչեւը, կամ ինչ-որ մեկը նրա անունից, օգտվել է Գլենդելում բացված հաշվից։
«Ինչու Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ֆինանսական գործարքների միջնորդությամբ զբաղվող անձը պետք է հաշիվ բացի ԱՄՆ-ի հայաբնակ քաղաքում»,-հարց է տալիս հոդվածի հեղինակը։ Տրամաբանական է ենթադրել, որ այդ հաշիվն օգտագործվում է Ալիեւի թիվ մեկ թշնամու՝ հայկական սփյուռքի դեմ ուղղված նպատակների։
Լոս Անջելեսում 2006 թվականին Ադրբեջանի հյուպատոսություն բացվելուց հետո այդ երկիրը ակտիվորեն զբաղվում է Քալիֆորնիայում քաղաքական գործիչների շրջանում լոբբինգով։ Ադրբեջանի պաշտոնատար անձինք պարբերաբար այցելում են Քալիֆորնիա։
Artsakhpress.am