▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս դրվագում Նիկոլ Փաշինյանը սովորական կաշառակեր գայիշնիկ է». Միքայել Նահապետյան

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես պատկերացնում եմ էն պարեկի դեմքը, ով հրաժարվել ա փող վերցնի ու բաց թողնի հարբած քշողին, բայց հիմա տեսնում ա, որ Նիկոլը ձեն ա վերցնում` բաց թողնում։
Էս դրվագում Նիկոլ Փաշինյանը սովորական կաշառակեր գայիշնիկ ա` ոչ ավել։
Ընդ որում ահավորը էն չի, որ մարդը խմած ա էղել մի տարի առաջ, ահավորն էն ա, որ էդ մարդը հիմա` լրիվ օյաղ վիճակում չգիտի օրենքները ու չի կարողանում քննություն հանձնի, բայց իրան պռավա են նվեր տալիս առանց քննության ու մտցնում երթևեկության մեջ։
Ես էն գույների թեստից եմ 7 անգամ կտրվել, կլնի՞ ինձ էլ պռավա նվեր տաք` ծնունդս դեկտեմբերին ա։
Ես միշտ ասել եմ` էս պետությունը մի հատ լոզունգ ունի «բարեխիղճ մարդու էշ տերը թաղեմ» պրինցիպն ա։ Կարգապահությունը պատժվում ա ստեղ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին