▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դավաճանը պիտի պաստառ չունենար ՀՀ-ում, ուր մնաց պաստառի համար մարդ սպանեին». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել
Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը
Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել:
Արմենը վնասել էր ՔՊ-ի քարոզչական պաստառը, որը առավելագույնը կարող է դիտվել վարչական իրավախախտում, ամենածանր պատիժը՝ 100 հազար դրամ տուգանք:
Պաստառ վնասելու համար քրեական հոդվածով են ահաբեկել Արմենին, թե իբր խոչընդոտել է քարոզին: Սա արել են, որ մյուս քաղաքացիներին էլ ահաբեկեն, որ 5000 հոգու խաբելով կոտորած, 150 հազարին էթնիկ զտած, սահմանադրախախտի ռոժը չպոկեն:
Արմենին ձերբակալել են, հետո տարել հոգեբուժարան: Հոգեբուժարանում կախվել է:
5000+1+1+1+1+...
Սա է ահաբեկիչների վերարտադրման սխեման: Դավաճանը պիտի պաստառ չունենար Հայաստանում, ուր մնաց պաստառի համար մարդ սպանեին:
Հիբրիդային պատերազմ չէ, հիբրիդային սպանդ է Հայաստանի դեմ»:

Կարդացեք նաև՝

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Factor TV լրատվամիջոցից տեղեկացանք նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալված քաղաքացու ինքնասպանության մասին։
Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե առանձին ողբերգության, այլ իրավապահ համակարգի ծանրագույն ապօրինության հետ։
Պաստառ պոկելու արարքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակ նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածով և չի կարող ծառայել որպես քրեական վարույթ նախաձեռնելու կամ առավել ևս՝ անձին քրեադատավարական կարգով ձերբակալելու հիմք։ Սա տարրական իրավական ճշմարտություն է, որը պարտավոր էին իմանալ և հաշվի առնել բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք ներգրավված են եղել տվյալ գործընթացում։
Սակայն Հայաստանում ձևավորվել է մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի, իսկ օրենքը՝ կամայական մեկնաբանությունների առարկայի։ Երբ վարչական բնույթի արարքի համար մարդուն ենթարկում են քրեական հետապնդման մեթոդներին, դա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ պետական բռնաճնշում։
Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար» կամ «անձնական ողբերգություն»։ Սա իրավական ամենաթողության, անպատժելիության և իրավապահ կառույցների կողմից օրենքի բացահայտ խեղաթյուրման հետևանք է, որը ուղիղ համապատասխանում է Քրեական օրենսգրքի 478 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներ»:

***

Մայիսի 16-ին՝ ժամը 18.07-ին, «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Այս մասին հայտնում է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը։

Ա. Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:

Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն:

Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին