▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի հիստերիան՝ Իսկանդերը Երևանի փողոցներում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երեկ կեսօրից սոց. ցանցերում սկսվեց տարածվել Իսկանդեր հրթիռի լուսանկարը՝ հայկական զինվորական կամուֆլյաժով: Շուտով այդ մասին կխոսեն նաև ադրբեջանցիները, քանի որ արդեն քանի տարի է կասկածում են՝ արդյոք հայերը Իսկանդեր ունեն, թե՞ ոչ: Հիմա այդ ամենը հաստատվեց:

Իսկ ի՞նչ է իրականում Իսկանդերը: Հրթիռային համակարգ է, որը առաջին անգամ ցուցադրվել է 1999 թվականի օգոստոսին: Արտադրվում է 2006 թվականից մինչ օրս: Նախնական տվյալներով առկա է ՌԴ և ՀՀ զինված ուժերում: Հեռավորությունը ՝ 50-500 կիլոմետր, հրթիռի արագությունը՝ 2100 մ/վ: Դիմանում է -50-ից +50 աստիճան տաքությանը: Պիտանելիությունը՝ 10 տարի, այդ թվում 3-ը դաշտային պայմաններում:

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին