▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի կողմից հայկական անօդաչուն խոցելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածածված այն տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը մարտի 3-ին խոցել է հայկական անօդաչու թռչող սարք:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես կտրուկ կերպով հերքում է նման լուրերը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ ապատեղեկատվություն էին տարածել, թե իբր մարտի 3-ին ադրբեջանական զինված ուժերը խոցել են հայկական զինված ուժերին պատկանող «X-55» անօդաչու թռչող սարքը, որը թռիչք է իրականացրել Աղդամի ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին