Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է «Մուրադխանլը», «Ջաֆարլի» եւ «Զարդաբ» նավթահանքերի ցամաքային բլոկում նավթի հանքահանման, վերականգնման, մշակման եւ հետախուզման մասնային բաժանման մասին PSA պայմանագիրը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայմանագիրը ստորագրվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության եւ Zenith Aran Oil Company Limited–ի միջեւ։ Կանադական Zenith Energy Ltd ընկերությունը Zenith Aran Oil Company Ltd դուստր ձեռնարկությանը լիազորել է Ադրբեջանի երեք ցամաքային նավթահանքերում նավթի հանքահանման գործողությունների համար։
PSA պայմանագիրը վավերացվել էր Ադրբեջանի խորհրդարանի կողմից 2016-ի հունիսի 14-ին։
Պայմանագրի համաձայն՝ համատեղ ընկերությունում Zenith–ի բաժինը կազմում է 80 տոկոս, իսկ 20 տոկոսը պատկանում է SOCAR–ին։ Պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի է։
Երեք հանքերի ընդհանուր մակերեսը 642,2 քառ/կմ է։