▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ՊՆ-ի թաքցրած կորուստները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

1.Հունիսի 18-ին Ադրբեջանում ընթացող զորավարժությունների ժամանակ զինտեխնիկայի վթարի հետևանքով (Հետևակի մարտական մեքենան շրջվել է զ/ծ-ի վրա) մահացել Թարթառում տեղակայված զորամասի վաշտի հրամանատար, ավագ-լեյտենանտ Ռահիմ Այդին օղլու Ալիևը։ Ազգությամբ թալիշ Ռահիմ Ալիևը Հաջիգաբուլի շրջանի Թալիշ գյուղից է։

2. Ըստ ադրբեջանական սոցալական ցանցերում տարածված մեկ այլ տեղեկության՝ հունիսի 9-ին Ղազախի «N» զորամասում ոչ մարտական պայմաններում 2 զինծառայող է մահացել։ Սալյանի շրջանից զորակոչված Ասիման Աբդուլլա օղլու Աղազադեն իրեն կցած զենքով սպանել է պայմանագրային զինծառայող Ղազախի շրջանի Ջանալլի գյուղի բնակիչ 1993թ. ծնված Ալադդին Խալիդդին օղլու Մուսթաֆաևին։ Դեպքից հետո Ա. Աղազադեն ինքնասպանություն է գործել։

Աշոտ Մովսիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին