«Արմենպրես»-ը գրում է. հունիսի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Մեհրաբի ուղղությամբ, հայկական կողմ է անցել Ադրբեջանի քաղաքացի, 1977 թվականին ծնված Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն: Նա Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ին հայտնել է Հայաստանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Ներկայում համապատասխան ստուգումներ են անցկացվում՝ անձի մասին լրացուցիչ տվյալներ, ինչպես նաև հայկական կողմ անցնելու հանգամանքները պարզելու համար: Զոհրա Վելիևային հայտնաբերելու մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԿԽՄԿ-ի երևանյան պատվիրակությանը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում