▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ԶՈՒ-ն ձախողել է ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը. Նիկոլ Փաշինյան

«Россия 1» հեռուստաալիքի եթերում «60 րոպե» հաղորդման շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Մենք պատկերացնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է. դա Մինսկի խմբի համանախագահությունն է: Ինչ վերաբերվում է կոնկրետ բանակցություններին, բանակցությունների համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Շատ բարդ է խոսել բանակցությունների մասին, հատկապես դրանց բովանդակության մասին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ են ընթանում»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ այն իրավիճակը, որ հիմա կա, Ադրբեջանին կհամոզի, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Որովհետև Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են իրենց ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը և չեն կարողացել ոչ մի հաջողության հասնել ռազմաճակատում: Այսինքն՝ նրանք չեն կարողացել լուծել իրենց խնդիրը: Եվ ես հույս ունեմ, որ սա կհամոզի Ադրբեջանին, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին