▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում սնունդը թանկացել է

Օգոստոս ամսին Ադրբեջանում միջին սպառողական զամբյուղի 30 տեսակի ապրանքներ թանկացել են 2,5%-ով:

Նախորդ ամիս, 60%-ով թանկացել է լոլիկը, 33,3%-ով կարտոֆիլը, իսկ ահա շաքարավազի գինը բարձրացել է 26,6% -ով:

Սոխը նախորդ ամիս ադրբեջանական շուկայում թանկացել է 25 իսկ կաղամբը ՝ 16,6%-ով: Գնաճից չեն խուսափել նաև մարգարինը(+18,2%), առաջին կարգի ալյուրը (+18,2%), ինչպես նաև վերմիշելը ՝ 13,3%-ով:

Նախորդ ամիս թանկացումից չի խուսափել նաև կաթնամթերքը: Կարագի գինը աճել է 12,8%-ով, կեֆիրինը ՝ 11,5, իսկ պանրի գինը բարձրացել է 2%-ով:

Ադրբեջանի համար միակ դրական լուրը հնդկաձավարի գնի իջեցումն էր, որին սակայն հաջորդեց ձվերի և արևածաղկի ձեթի թանկացումը:

Ադրբեջանի տնտեսության նման բացասական միտման գլխավոր մեղավորներից են թե՛ շուկայում առկա մենաշնորհը, և թե՛ մի շարք ապրանքների ծավալների կրճատումը:

 

 

Անի Սանոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին