▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԳ նախարարին հրավիրում են ԱԺ

«Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում շատ անհանգիստ է: Շատ ավելի անհանգիստ, քան լինում է սովորաբար: Փորձագիտական տեսակետեր կան, որ այդ լարման նոր էտապը կապ ուի Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Մասնավորապես Ղազախստանի հետ Հավաքական անվտանգության կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ ենք և փոխադարձաբար միմյանց անվտանգության հետ կապված ունենք պարտավորություններ, բայց ստացվել է այնպես, որ հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում մեզ դաշնակից համարվող երկրի ղեկավարը անում է այնպիսի հայտարարություններ, որոնք ոգևորում են մեր հակառակորդին, որն էլ վտանգում է մեր հայրենակիցների, զինվորների կյանքը,-այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր ՆԻկոլ Փաշինյանը՝ առաջարկելով օրակարգում ընդգրկված համաձայնագրերի մասին հարցով սկսել 4-օրյա նիստը, հրավիրել նաև ԱԳ նախարարին, որ կարողանան ճշգրտումներ անել հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում ունեցած պարտավորությունների և Ղազախստանի ղեկավարի պահվածքի կապակցությամբ»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ հարցն իրոք վերլուծման արժանի է, կկազմակերպվի քննարկում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին