▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ագարակում ադրբեջանցիները կրկին առաջ են եկել և կրակում են. բնակչության շրջանում խուճապ կա

Ներկա պահին կրակոցներ չկան, սակայն ադրբեջանցիները պարբերաբար կրակոցներ են արձակում:

Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասել է Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք անկանոն են և որ խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակել են հենց երկու օր առաջ:

«Թեև կրակոցները թիրախավորված չեն, բայց, այնուամենայնիվ, բնակչության շրջանում խուճապ կա: Գյուղի վերևի հատվածից ադրբեջանցիները կրկին առաջ են եկել․ հիմա՝ 4 կմ-ի վրայից են հսկում սահմանները։ Իսկ ռուս խաղաղապահներն էլ ասում են՝ իրենց սամանն է՝ եկել են»,- նշել է գյուղապետը:

Վերջինս ասել է, որ նրանց ներկայիս սահմանը այնքան մոտ է իրենց գյուղին, որ ինչ խոսում են՝ իրենց մոտ պարզ լսվում է.

«Երբ իրենք խոսում են՝ գյուղում լսվում է։ Մինչև առաջ գալը, ադրբեջանցիների դիրքերը բավականին հեռու էին, հիմա՝ եկել են գծի վրա նստել։ Սահմանապահներ կան այստեղ, նրանք ևս շուրջօրյա հերթապահում են արդեն երկու օր է։ Առաջ են եկել ռուսի թույլտվությամբ, մեր սահմանով են անցել, եկել իրենց գծի վրա կանգնել»,- ընդգծել է Հայկ Սարգսյանը:

Նա նաև հավելեց, որ Ագարակում 40 տուն կա, և նախկինում գյուղի մաս հանդիսացող տարածքները հիմա դիրքերի են վերածվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին