▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա այդ մարդկանց ցանկը, որոնց ստախոսը խաբում է. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ստախոսը․
Ուրեմն էդ ստախոսը, որը վարչապետի աթոռ է զբաղեցնում, պնդում է, որ շրջանառության հարկի բարձրացումը չի նշանակում հարկային բեռի ավելացում։
Հարգելի հայրենակիցներ, նա ստում է։ Միայն իմ հիշած գործունեության տեսակներով բարձրացումը 100 տոկոս է՝ կրկնակի։ Ահա այդ մարդկանց ցանկը, որոնց ստախոսը խաբում է։
1.Գյուղմթերք արտադրողներ
2.վարսավիրներ
3.պարային խմբակներ
4.սպորտային խմբակներ
5.մաքրման ծառայություններ
6.կրկնուսույցներ
7.մեծահասակի խնամք
8.թաղման միջոցառում
9.դարբիններ
10.ավտոմեքենայի նորոգում
11.վարորդական կուրս
12.սանտեխնիկներ
13.դերձակներ
14.հուշանվերի արտադրություն
15.կավագործներ
16.հեծանիվի նորոգում
17.գովազդային ծառայություններ
18.թարգմանիչներ
19.բեռնափոխադրումներ
20.գիդեր
21.ավտոկայանատեղի
22.ոգելից խմիչքների համտես
23.կինո նկարահանումներ
24.ռադիո ծառայություններ
25.ոսկերչական նորոգումներ
26.կոյուղու բացում
27.պահակային ծառայություն
28.մանկական խաղեր
29.տուր փաթեթներ
30.հոգեբաններ
Մնացածին դուք ավելացրեք։ Եթե հաշվի առնենք, որ շրջանառության հարկի դաշտում գործում է մոտ 50 հազար տնտեսվարող, ապա նրանց աշխատողների ընտանիքների հետ ընդհանուր թիվը կկազմի մոտ յոթ հարյուր հազար մարդ։ Պետք է կանգնեցնել պարգևավճարներով հղփացած այս վարչախմբին։ Տնտեսական աղետը 2925 թվականին թակելու է բոլորի դուռը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին