Հանրային ուշադրությունը երկրի համար կարևոր ու ճակատագրական հարցերից շեղելու առավել լավ միջոց չկար, քան ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության հանրայնացումը, Գագիկ Ծառուկյանի դեմ արշավանքի սանձազերծումը...
- Օրավուր ամրապնդվում է այն միտքը, որ Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների սպանդը ռուսական հատուկ ծառայությունների նախաձեռնությունն է և իրականացրած օպերացիան, ինչի մասին կամ տեղեկացված են եղել ՀՀ իշխանությունները, ինչին չեմ ուզում հավատալ, կամ էլ ոճրագործությունից հետո նրանց հրահանգվել է լռել և որևէ նախաձեռնությամբ հանդես չգալ.
- Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին տապալված են շատ ծրագրեր, Հայաստանը հայտնվել է ակնհայտ մեկուսացման և Ռուսաստանի կրկնկի տակ, ինչն էլ զրկել է երկրին միջազգային ատյաններում ինքնուրույն գործելու հնարավորությունից.
- Ղարաբաղյան կարգավորման ոլորտում Հայաստանը պարտություն է կրել սեփական անհեռանկար քաղաքականության և Ռուսաստանի ակնհայտ ագրեսիվ ու դավաճանական կեցվածքի պատճառով: Ռուսաստանը պահանջում է Հայաստանից անհապաղ լուծել ազատագրված տարածքների վերադարձի հարցը, կապիտուլացվել, դատարկել Գյումրին՝ ռուսական հզոր հենակետ ունենալու նպատակով...
Ահա, թե ինչու էր պետք հրապարակ նետել Ծառուկյան-Սարգսյան հակամարտության թեման...