Այս մասին գրեթե ոչ ոք չի խոսում, սակայն ապացուցված է, որ Wi-Fi –ը մահացու վտանգավոր է մարդու առողջությանը: Ներկայումս Wi-Fi –ը լայն կիրառություն ունի ամբողջ աշխարհում, այն մաքսիմալ հարմարավետ է առանց լարերի համացանցին միանալու համար, սակայն մեզանից ոչ մեկը չգիտի այն մասին, որ Wi-Fi –ի ծառայություններ մատուցող ցանկացած ընկերություն իր աշխատակիցների առողջության պահպանման համար ձեռնարկում է հատուկ միջոցներ:
Մեզ շրջապատող այն բոլոր սարքերը, որոնք աշխատում են անլար /օրինակ բջջային հեռախոսները, պլանշետները/ ` համացանցին միանալու համար օգտագործում են հաղորդիչներ: Հաղորդիչներն էլ իրենց հերթին լուսարձակում են WLAN կոչվող էլեկտրոմագնիսական ալիքներ, որոնք կործանարար են մեր առողջության համար:
Մենք արհամարհում ենք այս փաստը, որովհետև գեթե ոչինչ չգիտենք սրա մասին, այնինչ այս ազդանշանները շարունակաբար վնասում են մեր առողջությանը: Բրիտանացի գիտնականների անցկացրած հետազոտությունները գիտականորեն ապացուցել են, որ Wi-Fi-ի ալիքները խոչընդոտում են մարդու և բույսերի աճին: Wi-Fi-ի ալիքների պատճառով մարդը զգում է մշտական հոգնածություն, ականջացավ, ցրվածություն, հաճախ կրկնվող գլխացավեր, անքնություն կամ հակառակը` քնկոտություն:
Այո, ներկայիս կյանքն անհնար է առանց ժամանակակից տեխնոլոգիաների, սակայն մենք պարտավոր ենք իմանալ այն ամենը, ինչը մեզ կօգնի խնայել մեր ու մեր հարազատների առողջությունն ու կյանքը նրանց բացասական ազդեցություններից: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարելի է մինիմալի հասցնել Wi-Fi-ի մեր ու մեր երեխաների առողջության վրա ունեցած բացասական ազդեցությունները.
- Անջատեք Wi-Fi-ը քնելուց առաջ
- Անջատեք Wi-Fi-ը նաև այն բոլոր պահերին, երբ չեք օգտագործում այն
- Տնային անլար հեռախոսի սարքը փոխարինեք լարով աշխատող սարքով
- Երբեք ու ոչ մի դեպքում Wi-Fi սարքը մի տեղադրեք ննջասենյակում, խոհանոցում ու բոլորն այն վայրերում, որտեղ անցկացնում եք օրվա մեծամասնությունը
- Wi-Fi սարքը տեղադրելու տան լավագույն վայրը միջանցքն է