▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ. Աբովյան փողոցում սկսել են երկաթյա կոնստրուկցիաներով ինչ-որ շինության կառուցում

shamshyan.com-ը գրում է, որ  Աբովյան փողոցում, որտեղ ժամանակին կառուցվել էին շինություններ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով դրանք քանդվել էին ու տարածքը մաքրվել էր, որպեսզի հետիոտները կարողանան ազատ տեղաշարժվել, ինչ-որ անձինք, որոնք ժամանել էին «գոլդ» համարանիշներով «երկաթյա նժույգներով»` երկաթյա կոնստրուկցիաներ են տեղադրել տալիս նշված հատվածում:

Թե որպես ինչ է գործելու այն ավարտին հասցվելուց հետո, դեռևս պարզ չէ:

Կայքը նաև գրում է, որ նկատելով, թե այդ ամենը տեսաձայնագրվում և լուսանկարահանվում է, «ջիպավոր անողնաշարավորները» հրահանգել են, որպեսզի բանվորները դադարեցնեն աշխատանքները և 2-րդ շարք կայանված իրենց վզների չափսի «երկաթյա նժույգներից» մի քանիսը հեռացրել են:

Մանրամասներն այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին