▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ ոստիկանությանը․ Ֆրանսիայի հյուպատոսի ճամպրուկի փականը օդանավակայանում կոտրել են, գումարը տարել

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանությունը ստացել է ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության գրությունը, որ նոյեմբերի 5-ին Եկատերինբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Պիեռ-Ալեն Կոֆինիեն «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է Եկատերինբուրգ մեկնող «Ռեդ Վինգս» ավիաընկերության 1130 չվերթը սպասարկող գրասեղանի մոտ:

Aravot.am-ի տեղեկություններով, դեսպանությունը պարզաբանում է, որ Կոֆինիեի մոտ եղել է պայուսակ՝ համակարգչով և ձեռքի ուղեբեռ համարվող ճամպրուկ, իսկ երկրորդ ուղեբեռում եղել է կանխիկ գումար: ՌԴ ժամանելուն պես նա նկատել է, որ ճամպրուկի փականը կոտրված է, իսկ գումարը բացակայում է։

Կատարվում է նախաքննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին