▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգերը կուղարկեմ Հայկական Վիկիլիքսին` Վարդան Ղուկասյանին․ քաղաքագետ

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ստացա ևս մեկ ահազանգ` արդեն մեկ ուրիշ քաղաքացուց. «Հիդրոապարատ գործարանը միշտ ծառայել է Հայրենիքին, այսօր գործարանը ջլատում են նախկին օլիգարխները' Գագիկ Խաչատրյանը և Հերմինե Նաղդալյանը` գործարանը թալանող տնօրեն Մհեր Աշուղյանի հետ համատեղ»։

Երեկոյան կուղարկեմ այս ահազանգերը Հայկական Վիկիլիքսին` Վարդան Ղուկասյանին։ Կարծում եմ կխորանա այս պատմության մեջ և իր ծանրակշիռ «մատեվիրովկեն» կտա»։

Ավելի վաղ, Հմայակ Հովհաննիսյանը գրել էր․ «Ահա, թե ի՞նչ է ինձ հենց հիմա գրել իմ ֆեյսբուքյան ընկերը. «Հիդրոապարատ գործարանը՝ նախկին погрузчик գործարանն է,  90-ական պատերազմի ժամանակ миномёт էինք արտադրում։ 1000-ից ավելի հզոր հաստոցներ ունեինք, 15 հա հողատարածք, մենք բաժնետերերս դրանց պահում ենք քրեական գործերի մեջ, որպեսզի չվաճառեն, ոչ ոք չի առնում այդ վիճակով։ Դուք էլ չնահանջեք, ես միշտ լսում եմ Ձեր ելույթները, լավ եք անում չտաք շենքը ափսոս է»։ Ես հատուկ չեմ տալիս այս նամակը մեսենջերով ինձ ուղարկած քաղաքացու անունը, քանզի չեմ հայցել նրանից դա անելու թույլտվություն, սակայն այդ քաղաքացին կարող է մեկնաբանություն գրել և բացահայտել այս լուրի նկատմամբ իր հեղինակային իրավունքը»։

Մեկ այլ գրառումով էլ տեղեկացրել էր․ «Ահազանգ ստացա այն մասին, որ Նորքի քննչականում շարունակում են «վոլեյբոլ խաղալ» մի քանի անգամ արդեն կարճված, կոծկված, փակված և վերաբացված ու նորից կարճված քրեական գործի` Ջրվեժի Հիդրոապարատ գործարանում պետական գույքի թալանի շուրջ։ Ինչպես ինձ հայտնում են՝ գործարանը, որը 90֊ ականներին վերապրոֆիլավորվել էր և օրեկան ռազմաճակատի համար հարյուրավոր ականներ էր արտադրում, ապօրինի գրավել են Գագիկ Խաչատրյանը և Հերմինե Նաղդալյանը` թալանչի տնօրենի միջոցով, որը փրոքսիի դերում է։ Պետ Գույքն էլ տեղից չի շարժվում, որ Պետական գործարանին տեր կանգնի։

Ասեմ, որ այս պատմությունը շատ նման է իմ գործին, քանզի Սերժիկ Սարգսյանը նույնպես իր «փրոքսիի»` Սենիկ Ջուլհակյանի միջոցով է փորձում ավիրել, ամբողջությամբ զավթել ու վթարային հայտարարելուց հետո քանդել ու Մոսկովյան 33 ա թամանյանական շենքի տեղում հյուրանոցանային էլիտար երկնաքեր կառուցել` Սերժի հանցագործ ընտանիքին նորանոր գերշահույթներ ապահովելու նպատակով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին