▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ աշնանային նստաշրջանը կմեկնարկի բողոքի ակցիայով

Վաղը՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին ԱԺ շենքի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ բողոքի ակցիա է նախատեսված։

«Դիմավորենք պատգամավորներին Սասնա Ծռերի պահանջներով» նախաձեռնության հայտարարության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 13-ին սկսվում է ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը։ Նույն օրը, ժամը 11:00-ին հավաքվում ենք Ազգային Ժողովի մուտքի մոտ Դեմիրճյան փողոցի կողմից և հայտնում մեր համերաշխությունը «Սասնա Ծռեր» խմբի ապստամբության առաջադրած պահանջներին, դատապարտում ենք «Սասնա Ծռեր» ժողովրդական ապստամբության մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները, պահանջում անհապաղ ազատ արձակել բոլոր խղճի բանտարկյալներին և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին