▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ աշխատակազմը ստացել է հերթական պարգևավճարը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, խորհրդարանում հերթական պարգևավճարն են ստացել։

168.am-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով, ինչպես նախորդ ամիսներին, այս անգամ ևս ԱԺ աշխատակազմում պարգևավճար ստանալը հույժ գաղտնի են պահել, քանի որ դրա մասին ԱԺ պաշտոնական կայքում որևէ տեղեկատվություն չկա։

ԱԺ նախագահն այդ ամենը գաղտնի պահելու յուրահատուկ ձև է ընտրել՝ ստորագրում է  եռամսյա կամ վեցամսյա որոշումը, և աշխատակազմն այդ ընթացքում հասարակության աչքից հեռու ստանում է իր բաժին պարգևավճարը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին