▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախագահի որևէ այլ թեկնածու` միայն Կարեն Կարապետյանի վերջնականապես հրաժարվելու պարագայում

Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո գլխավոր ինտրիգը մնում է ԱԺ նախագահի հարցը: Այս օրերին շրջանառվում են տարբեր անուններ:

Asekose.am-ի` ՀՀԿ աղբյուրները, սակայն, պնդում են, որ քննարկվող միակ թեկնածուն ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն է, ով ընդունելի է թե ՀՀԿ-ի թե քաղաքական այլ ուժերի, թե հասարակության կողմից, և նման թեկնածու ունենալու պարագայում լուրջ չէ խոսել որևէ այլ թեկնածուի մասին, քանի որ մնացած բոլոր թեկնածուները անհամեմատ ցածր  «կալիբր»  ունեն:

Հարցն ընդամենը այն է՝ կհամաձայնի արդյոք Կարեն Կարապետյանն ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնը: Որոշ լուրերի համաձայն, նա հրաժարվում է:

Վերոնշյալ մեր աղբյուրները պնդում են նաև, որ միայն Կարեն Կարապետյանի վերջնականապես հրաժարվելու պարագայում հնարավոր կլինի դիտարկել որևէ այլ թեկնածուի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին