▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանը  ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ նոյեմբերի 1–ից այլեւս չի աշխատում ՀՀ Ազգային ժողովում:

«Հարգելի’ հայրենակիցներ,
տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ Ազգային ժողովում։ Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում՝ ձեռք եմ բերել պետական ոլորտում աշխատանքային որոշակի փորձ։ Կարծում եմ՝ աշխատանքային այս փորձը, հնարավորության դեպքում, կօգնի ինձ ավելի դյուրին ինտեգրվել պետական աշխատանքային գործընթացներին։

Հ.Գ. ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ հեռացումով, քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով ինձ բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե, ինձ համար։

Հույս ունեմ, որ այս գրառումը շահարկումների առարկա չի դառնա»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին