Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին աջակցելու նպատակով նախաձեռնություն է ստեղծվել Facebook սոցիալական ցանցում քաղաքացիների կողմից հնչեցված առաջարկների հիման վրա:
«Քանի որ հայտնի դարձավ, որ Հրաչյա Հարությունյանը արտագնա աշխատանքի է մեկնել հիմնականում որդու՝ 2012-ի մայիսին վախճանված 21-ամյա Սերոբ Հարությունյանի շիրմաքարի համար գումար վաստակելու նպատակով, նախաձեռնության համահեղինակները որոշել են հանգանակության միջոցով օժանդակել Հարությունյանների ընտանիքին:
Նախաձեռնությունը համաձայնեցված է Հրաչյա Հարությունյանի դստեր և եղբորորդու՝ Լիլիթ և Արթուր Հարությունյանների հետ:
Նախաձեռնությունը կաշխատի հնարավորինս թափանցիկ՝ ամենօրյա հաշվետվությունների միջոցով:
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը, շնորհակալություն:
Հաշվի համարների և օնլայն գումար փոխանցելու հնարավորությունների մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,-ասված է հաղորդագրությունում: