▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ականջներիդ` օղ արեք,պարոնայք...

Եվ էսպես,անցավ մի ողջ գիտակցական կյանք:Իմ` Էրևանն ու իմ` մասիվը: Աշխարհի որևէ երկիր,էդպես էլ չկարողացավ գայթակղել իր հյութեղությամբ:

Չգիտեմ,անկեղծ եմ ասում,չգիտեմ որն է բացատրությունը:Կստեմ,եթե ասեմ,թե` քաղաքակիրթ,զարգացած,օրենքով ու արդարությամբ ապրող,գնահատված ու պահանջված լինելու իրողությամբ ձևավորված հասարակության մեջ ապրելու այլընտրանքներն անտեսել,մերժել եմ, բացառապես այն պատճառով,որ խելքից դուրս սիրահարված եմ եղել սեփական երկրի արմատապես` հակառակ իրողությանը:Էս մինուճար կյանքն ապրել,վերջնահատվածում` գերակշռելով չապրածն ու չարածը,չտեսածն ու չտվածը,ով կասի,թե սիրո ու նվիրվածության արդյունք է:Եվ ես հաճախ եմ ինքս-ինձ այդ չարաբաստիկ` << ինչու >> հարցն ուղղում ու ամեն անգամ,ինքս էլ ինձ պատվում նույն պատասխանով.

<< չգիտեմ >>:

Զարմանալի մի բան է,ինչի պատասխանն,հավանաբար,միայն` արյան բաղադրությունը գիտե...

Վերջերս մտածում եմ,որ եթե` Աստծո ստեղծած նույն հողածին արարածներից մեծամասնությունն արժանի է իր ստեղծած իրականությանը... այդ դեպքում ինչով են ապահովագրված իմ տեսակն ու արյունը:Ախր,բան չմնաց,անցավ կյանքը:Կրկին` չստեմ,որ համոզում ու համոզում եմ ինքս-ինձ` փախչել էս իրականությունից,մի քանի տարի ինձ մնացած կյանքից` վերցնել գոնե:Ոչ` ցիր ու ցանել, անպտուղ ու անփոխադարձ սպասելիքների ակնկալիքներով:Բայց համառորեն արթնանում եմ այս երկրի առավոտով` ողջ մի գիտակցական կյանք...

Աստված պահի նրա բալին,ով` երկիր,ժողովուրդ,երգ ու բարություն սիրող,նվիրող մարդկանց,անպիտան ու հուսալքված դարձրեց էս երկրում...Եվ նաև` շնորհակալություն,որ չնայած ողջ մի գիտակցական կյանք անցավ սոսկ երազանքների պատրանքներում,բայց հենց այդ` սրբապիղծ ու տմարդ արարածների շնորհիվ,ավելի հաստատուն ու ամուր դարձավ շատերի` արյան կանչը:

Եվ էս հող ու ջրի,իմ` Էրևանի,իմ` մասիվի վաղվա օրը,ոչ թե մինուճար` մեկ կյանքով / ջհանդամը` մեկը,թող ես էլ չտեսնեմ /,դարերով է հորդելու:

Ականջներիդ` օղ արեք,պարոնայք...

 

 

Ազատ Աբրահամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին